Իրավական 

Ես չեմ շփվում եղբորս տղայի հետ, նա պետք է ապացուցի, որ մեղավոր չէ. Վալերիյ Օսիպյան

Այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով իր եղբոր որդու գործի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ ունի վերջինս այս պահին, ասաց, որ տեղյակ չէ. «Ես անկեղծ ասում եմ, որ չգիտեմ ինչ կարգավիճակ ունի»:

Հարցին, թե չի շփվում արդյո՞ք ընտանիքի անդամների հետ, Ոստիկանապետն ասաց, որ կոնկրետ եղբոր տղայի հետ չի շփվում. «Ես նրան ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու: Արդեն 5 տարի է անցել, նա վստահեցնում է, որ ինքը չէ ու բավարար ապացույցներ ունի: Նա ասում է, որ եղել է կռվի մասնակից, սակայն ինքը չի եղել դանակահարողը: Նա նաև ասում է, որ ձայնագրություն ունի»:

Օսիպյանը նշեց, որ ինքը գործին չի միջամտում ու չի շփվելու եղբոր տղայի հետ. «Թող սա նրա համար պատիժ լինի: Ամեն դեպքում ես վստահ եմ, որ նա իր անմեղությունը կապացուցի»:

  • 62
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    64
    Shares

Նույն շարքից