Իրավական 

Վճռաբեկ դատարանի դատավորները հայտարարություն են տարածել

analitik.am

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ  իր դժգոհությունն է հայտնել Սահմանադրական դատարանի՝ իրեն ուղղված գնահատականների առնչությամբ։

Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական մարմիններն իրենց գործառույթները պետք է իրականացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների ու նաևհեղինակության նկատմամբ։

Մինչդեռ Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում, բարձրագույն դատական ատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթների տարանջատման սկզբունքը։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից ակնկալում է համարժեք արձագանք։

Միաժամանակ, հաշվի առնելով հանարյին հետաքրքրությունը, ինչպես նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է առաին ատյանը դատարան, միջնորդում ենք քննարկել ինչպես սույն հայտարարությունը, այնպես էլ դռնփակ դատական նիստում քննված՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թ. նոյեմբերի 15-ի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքէջում տեղադրելու հարցը՝ հրապարակային դարձնելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները»։

Ինչպես հայտնում է aysor.am-ը, հայտարարության տակ ստորագրել են 5 դատավորներ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Սամվել Օհանյանը, Ելիզավետա Դանիելյանը, Համլետ Ասատրյանը և Արթուր Պողոսյանը։

Նույն շարքից