Իրավական 

Վարսահարդարը գողացել է ոսկյա զարդեր

analitik.am

Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել 60-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ իր բնակարանից ոսկեղեն են գողացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլ ամսվա կեսերին 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որպես վարսահարդար գտնվելով բնակարանի ննջասենյակում և օգտվելով տանտիրուհու անուշադրությունից՝ գողացել է ոսկյա զարդեր:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից