Իրավական 

Para TV-ի օպերատորն այսօրվա հավաքի ժամանակ վնասվածք է ստացել

analitik.am

Para TV-ն հաստատեց, որ իր օպերատորին մարմնական վնասվածք են հասցրել.

«PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը: Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»:

Նշենք, որ ժամեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ այսօր ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Նշվում էր, որ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվականի աշխատակիցներից մեկին դանակահարել են։

Նույն շարքից