Իրավական 

Քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Այգեստան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արսեն Նաղդալյանի ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վերջինս ոստիկանություն հայտնել է, որ Այգեստան գյուղի բնակիչ՝ 77-ամյա Սոկրատ Հովսեփյանը բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խոշոր եղջերավոր անասուններին արածեցրել է իր հողամասում, ինչի պատճառով երեկ վիճաբանել է իր հոր՝ 67-ամյա Նիկոլայ Նաղդալյանի հետ, որի ժամանակ էլ Ս. Հովսեփյանը ձեռքին եղած փայտով հարվածել է իր ձեռքին և պատճառել մարմնական վնասվածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովսեփյանը Այգեստան գյուղի գյուղապետն է։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից