Իրավական 

Սեփական տանը գնդակահարել են Իրանի նախագահի խորհրդականի կնոջը

Թեհրանի հյուսիսում անհայտ անձը գնդակահարել է Իրանի նախագահի խորհրդական Մոհամմադ Ալի Նաջաֆիի կնոջը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով  ԻՍՆԱ գործակալությանը:

Կնոջը գնդակահարել են սեփական տանը, որը գտնվում է Սաադաթ Աբադ թաղամասում: Այստեղ ապրում են Իրանի քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նաջաֆին համարվում է Հասան Ռոհանիի մտերիմ շրջապատի ներկայացուցիչներից մեկը: Նա մինչև 2018 թվականը եղել է Թեհրանի քաղաքապետը: Սպանվածը Նաջաֆիի երկրորդ կինն էր:

Նույն շարքից