Իրավական 

Արտաշատում ոստիկանները գողության կասկածանքով 60-ամյա կնոջ են բերման ենթարկել

Մայիսի 29-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 60-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ մայիսի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող ընկերության մուտքի դռան մոտից գողացել է «ASUS» մոդելի նոթբուք համակարգիչ:

Գողոնը առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից