Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը նիստին չի ներկայացել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Այդ մասին դատարանին հայտնվել է բանավոր, դրա համար ընդմիջում է հայտարավելու, որպեսզի համապատասխան փաստաթուղթը ներկայացվի:
Մանվել Գրիգորյանի պաշտպանն իր հերթին հայտարարեց, որ վերջինս չի ներկայացել դատարան Քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով: Նա ասաց, որ գեներալը բուժում է ստացել Նաիրի ԲԿ-ում, սակայն նրան այնտեղից դուրս են գրել, քանի որ քրեակատարողական հիմնարկից հավաստիացրել են, որ ունեն անհրաժեշտ պայմանները: Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժում ստանալ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում:
Փաստաբանը հայտնեց, որ Գրիգորյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել վերջինիս կամքին հակառակ: Պաշտպանը նաև նշեց, որ այս պահին մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, նա դատապարտյալների հիվանդանոցում գտնվում է անօրինական:
Դատական նիստն ընդմիջվեց: