Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:
Այսօր՝ հունիսի 4-ին, դատարանը հայտարարեց՝ գրություն է ստացել Գրիգորյանից, որ վերջինս ունի առողջական խնդիրներ, ինչով պայմանավորված էլ չի կարող ներկայանալ նիստին:
Դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը՝ այն նշանակելով հունիսի 11-ին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ Նաիրի ԲԿ-ից տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց: