ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանին:
Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ «Սկսվել է նախաքննություն»,-նշել է նա: