Իրավական 

Համայնքապետին ծեծի դեպքով ձերբակալվել է Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանատուներից մեկը

Սույն թվականի հունիսի 5-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ ծնված Է.Զ-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։

Նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես հայտնում է Արցախպրեսսը, Կարեն Սահակյանը Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից է:

Նույն շարքից