Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նշված քր.գործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ պայթուցիկ նյութեր և սարքեր:
Սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: