Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Մարտի 1-ի դեպքերին, հարցաքննվելու են: Թե ինչ կարգավիճակով կհարցաքննվեն և երբ կհարցաքննվեն, չեմ կարող ասել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` հրաժարվելով ասել՝ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով ձերբակալված նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ վերջինս ցուցմունք չի տալիս:
Մարտի 1-ի զոհերի սպանությունը բացահայտելու մասով Խաչատրյանն ասաց, որ անցել է 11 տարի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ինչի մասին կան ապացույցներ. «Դա օբյեկտիվորեն դժվարացնում է աշխատանքները, սակայն ես լավատես եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանություններն ու մանրամասները բացահայտվեն»: