Իրավական 

6 եղանակ կա. ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հարևան երկրի՞ց է տարածվել

Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը, խոսելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ քրեական գործի մասին, հայտարարեց, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին. Բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում նաև արտասահմանյան երկրներ: Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից տարածում է ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Այս ուղղությամբ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, նշանակվել են փորձաքննությունները:

Ինչ վերաբերում է կասկածյալների շրջանակին, Գրիգորյանը նշեց՝ եթե բավարար ապացույցներ լինեին ինչ-որ մեկին որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավվելու համար, դա կարվեր:

ՔԿ պետն ասաց, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը. «Բայց նորից եմ ասում, որ տեխնիկապես  հնարավոր է 6 եղանակով գաղտնալսում իրականացնել, այդ թվում՝ նաև Հայաստանում»:

Նույն շարքից