Իրավական 

Ես վտանգավոր բաների մասին չեմ խոսում հեռախոսով. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ինֆորմացիա չունի այն մասին, որ առաջիկայում ՀՔԾ-ն ցրելու են, իսկ իրեն պաշտոնանկ անեն: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իր հեռախոսի վրա հատուկ հավելված է փորձարկվում, որը պատրաստվել է հայ մասնագետների կողմից ու թույլ չի տա գաղտնալսում իրականացնել: Արդյո՞ք Խաչատրյանն օգտվում է նման ծրագրերից: Նա լրագրողներին ասաց, որ նման հավելված իր հեռախոսի վրա չկա ու ինքը վտանգավոր բաների մասին չի խոսում հեռախոսով:

Խաչատրյանը չհայտնեց՝ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է, թե՝ ոչ: Նա նաև չմեկնաբանեց Ծառուկյանի այն հայտարարությունը, որ վերջինիս մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարություն:

Նույն շարքից