Իրավական 

Բերման էին ենթարկել 21-ամյա մի երիտասարդի

analitik.am

Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բերման էին ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը հայտնել էր, որ վերջին ամիսներին Կենտրոն վարչական շրջանից կատարել է մի շարք գողություններ: Այս մասին արդեն տեղեկացրել ենք: Գողությունների գերակշիռ մեծամասնության դեպքում տուժածներն իրավապահներին չէին դիմել, և ձեռնարկվել են միջոցառումներ՝ երիտասարդի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հետագա գործողություններով պարզվել են նոր հանգամանքներ: Մասնավորապես, ձմռանը Մոսկովյան փողոցում մի կրպակի դիմաց տեղադրված սառնարանից, մի այլ դեպքում՝ «Կիրովի» այգում գտնվող վաճառասեղանից նա գողացել է զովացուցիչ ըմպելիքեր: Մայիսի 29-ին բացել է Թումանյան փողոցում գտնվող ավիատոմսերի վաճառքի գրասենյակի մուտքի դուռը, սակայն ոչինչ չգողանալով հեռացել է: Հունիսի սկզբին Սարյան փողոցում բացելով մթերային խանութի մոտ տեղադրված սառնարանը, գողացել է զովացուցիչ ըմպելիքներ: Հունիսի 3-ին, ժամը 03.20-ին, Շահումյան փողոցում գտնվող արագ սննդի կետից գողացել է երեք շիշ կոնյակ, զովացուցիչ ըմպելիքներ և քաղցրավենիք: Հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Խորենացու փողոցում կայանված «ԳԱԶելի» նվագարկիչն ու մարտկոցը:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից