Իրավական 

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին նիստը կկայանա այսօր

analitik.am

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր՝ ժ. 16։30-ին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղումանելով Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։

2018 թվականի հոկտեմբերին գործը մակագրվել էր դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Աղբյուր` Փաստինֆո

 

Նույն շարքից