Իրավական 

Նիստից հետո կխոսեմ. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է /ուղիղ/

analitik.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Նիստից առաջ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ կխոսի նիստից հետո, ոչ այսօր:

Նշենք, որ դատարանի մոտ այս պահին երկու ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Քոչարյանի և Քոչարյանի դեմ:

Նույն շարքից