Իրավական 

Հետախուզվողին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում

analitik.am

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 11-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Ռուստամ Մ.-ն, որը հունիսի 6-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Նույն շարքից