Իրավական 

Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է հարցաքննության. Այսօր

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով իր աղբյուրները։

Ծառուկյանն իրավապահ մարմին հրավիրվել է Աբովյանում ընտրություններից առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Քննչական կոմիտե հարցաքննությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է օրերս խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նրա հայտարարություններով։ Նա, մասնավորապես, հայտնել էր, որ կատարվածը «սարքած գործ է»։

Նույն շարքից