Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը հրապարակային ներողություն է պահանջում Նիկոլ Փաշինյանից

Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահը հրապարակային ներողություն է պահանջում Նիկոլ Փաշինյանից, վերջինիս կողմից արված հայտարարության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...» հայտարարությանը:

Դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, թե պատասխանող կողմն ընդունում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հայտարարություն արել է, ուղղակի ասում են, որ պարոն Փաշինյանը, այդ հայտարարությունն անելիս, նկատի չի ունեցել Քոչարյանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից