Իրավական 

Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել

analitik.am

Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:

Ավելին, հայտարարությամբ հստակ նշված է, որ Հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է նախքան վերահսկվող օբյեկտից կարծիքի ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։

Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։

Ինչպես հայտնի է, մինչ այս ուսումնասիրություններ են կատարվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ուսումնասիրություն իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։ Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ իրականացված գործունեության վերաբերյալ։ մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։

Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնին։

ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն

Նույն շարքից