Իրավական 

Սպառնալիքներ՝ ԱԺ պատգամավորների հասցեին. Հարուցվել են քրեական գործեր

analitik.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի եւ Սոֆյա Հովսեփյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրել են ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանին. «Գայանե Աբրահամյանին հասցեին սպառնալիքներ են հնչել «Robert Avagian» անունով հանդես եկող օգտագտիրոջ կողմից, իսկ Սոֆյա Հովսեփյանի հասցեին՝ «Maralik Qaxaq» անունով հանդես եկող օգտագտիրոջ»։

Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ապրիլի 1-ին, իսկ երկրորդով՝ ապրիլի 29-ին։

Հարությունյանը փոխանցել է, որ գործով կասկածյալներ այս պահին չկան:

Նույն շարքից