Իրավական 

Դանակով հարվածել է թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

analitik.am

Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել Ուջան գյուղի մի բնակիչ, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.20-ին, Սեբաստիայի փողոցում, վիճաբանության ժամանակ, Երևանի 42-ամյա մի բնակիչ դանակով հարվածել է իր թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ժամը 17.00-ին կասկածյալը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից