Իրավական 

Վերաքննիչը քննում է Քոչարյանի գործը

Այսօր՝ հունիսի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական երկրորդ նիստը:

Դատարանը շարունակելու է քննել Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բողոքները, ինչպես նաև գլխավոր դատախազության բողոքը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ՝ հունիսի 12-ին, Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին:

Նշենք, որ դատարանի մոտ այս պահին ակցիա են անում երկրորդ նախագահի կողմնակիցները և նրա դեմ բողոքողները:

Նույն շարքից