Իրավական 

Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ. Որոշման հրապարակման ժամը հայտնի է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի, ինչպես նաև Գլխավոր դատախազության բողոքներին:

Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակը:

Բանն այն է, որև Քոչարյանի պաշտպանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն ինքնաբացարկ են հայտնել դատավոր Արմեն Դանիելյանին: Ինքնաբացարկին չեն միացել դատախազները և Սեդա Սաֆարյանը: Նրանց համար ներկայացված հիմքերը բավարար չեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար:

Դատարանի որոշումը հրապարակվելու է ժամը 15:15-ին:

Նշենք, որ դատարանում է նաև երկրորդ նախագահը:

Նույն շարքից