Իրավական 

Համբերությունը. Ռոբերտ Քոչարյանը լուռ հեռացավ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ժամը 15:15-ին կհրապարակի որոշումը, որը վերաբերում է դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելուն, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և որին միացել է նաև Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը:

Դատավորի հեռանալուց հետո երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Նախորդ նիստի ժամանակ Քոչարյանը հայտարարել էր, որ կխոսի նիստերից հետո, իսկ այսօր ասաց, որ պետք է համբերել:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Մարտի 1-ի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ բողոքը:

Նույն շարքից