Իրավական 

Ես տիկնիկ չեմ, որ ինչ ուզեք՝ անեք. Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկ հայտնեցին

Այն բանից հետո, երբ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի միջնորդությունները, դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, դատավորին ինքնաբացարկ հայտնեց Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով դա արեց այլ հիմքերով:

Սաֆարյանը մասնավորապես նշեց, որ Դանիելյանը դատավոր է նշանակվել Քոչարյանի նախագահության ժամանակ ու նրան չեն ճանաչում որպես սկզբունքային ու արդարության համար պայքարող դատավորի:

Ինքնաբացարկ հայտնելու ժամանակ, երբ դատավորը դահլիճին կարգի հրավիրելու համար փորձեց ընդհատել Սաֆարյանին՝ հայտարարելով, որ ինքն է նիստը վարում, տիկին Սաֆարյանը նշեց՝ «Ինչո՞ւ եք խանգարում։ Ես տիկնիկ չեմ, որ ինչ ուզեք՝ անեք»:

Դատարանում այս պահին ընդմիջում է, որը հայտարարվել է, որպեսզի Քոչարյանի պաշտպանները որոշեն՝ միանո՞ւմ են Սաֆարյանի միջնորդությանը, թե՝ ոչ:

Նույն շարքից