Իրավական 

Դատավորները հասկանում են, թե ինչ կլինի, եթե Քոչարյանի գործով կայացնեն որոշում, որը դուր չի գա իշխանություններին. Ալումյան

analitik.am

Այն բանից հետո, երբ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ: Այդ ճնշումները նպատակ ունեին պատժել ոչ միայն այն դատավորին, ով համարձակվեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ կիրառելով օրենքը, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, ովքեր ապագայում պետք է քննեն Քոչարյանի գործը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, այսուհետ ցանկացած դատավոր, ով գործ կունենա Քոչարյանի գործի հետ, արդեն հասկանում է, թե ինչ կլինի, եթե իր կողմից կայացված դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանությանը. «Այս աննախադեպ ճնշումները երևի մարդկության պատմության մեջ եզակիներից են: Ես շփվել եմ տարբեր երկրների փաստաբանների հետ: Որևիցե երկրի փաստաբանից չեմ լսել, որ դատարանների նկատմամաբ նման վերաբերմունք լինի, նույնիսկ այնպիսի երկրների, որոնք ժողովրդավարական առումով համարում ենք հետամնաց: Հայաստանում բիրդ ու վայրագ ճնշումներ կան դատարանների նկատմամբ»:

Փաստաբան Ալումյանը նշեց՝ բոլորի համար հասկանալի է, թե ինչ վիճակում է գտնվում վերաքննիչի դատավորը, ով պետք է քննի գործը:

Նույն շարքից