Իրավական 

Ինչ նկատի ուներ Քոչարյանը, երբ դատավորին հորդորեց յախան թափ տալ գործից. Պարզաբանում է փաստաբանը

analitik.am

Այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը խոսեց այն մասին, թե ինչ է նկատի ունեցել նախագահ Քոչարյանը, երբ դատարանում, դիմելով դատավորին, հորդորեց նրան յախան թափ տալ գործից՝ հավելելով, որ իր գործից լավ հոտ չի գալիս:

Ալումյանի խոսքերով, դա ճնշում չէ դատարանի վրա, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք. «Ցանկացած մարդ կարող է ասել՝ եթե դու սխալ վարվեցիր, կարող եմ դիմել օրենքին, դու կպատժվես օրենքով: Սա ճնշում չէ, սա իրավական բանավեճի հնարք է: Իրավական բանավեճի մեւջ այսպիսի հնարքներն ընդունված են: Երբ զգուշացնում են քրեական պատասխանատվության մասին, եթե ինչ-որ բան օրենքի խախտումով է արվել»:

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի ասածը հնարավոր չէ համեմատել Նիկոլ Փաշինյանի ասածների հետ. «Մի հատ պետք է տեսնել, թե ով այսօր հնարավարություն ունի դատավորներներին ճնշելու համար և ով է քայլեր անում դատավորներին ահաբեկելու ուղղությամբ: Նաև գտեք այն պատճառները, թե ինչու ԲԴԽ-ից 6 հոգի հրաժարական տվեց»:

Նույն շարքից