Իրավական 

Այդ դատավորները պետք է մնան միայն հրապարակային ապաշխարությունից հետո. Վահե Գրիգորյան

Ես կտրականապես դեմ եմ ՄԻԵԴ-ի կողմից խախտում ճանաչելու հիմքով անմիջապես պատասխանատվուևթյան ենթարկելու սկզբունքին: Այս մասին խորհրդարանում ՍԴ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում այն տեսակետի մասին, որ դատավորները պետք է պատասխանատվություն կրեն, եթե նրանց կայացրած որոշումները հետագայում ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվում են մարդու իրավուքններին հակասող:

Ամեն դեպքում Գրիգորյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր տեսակի, բոլոր խորության խախտումներին. «Բոլոր այն գործերով, որոնցով դատավորները թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք ծանր հետևանքներ են առաջացրել խախտումների զոհերի համար և թույլ են տրվել սխալներ, որոնք թույլ տալիս իրավունքի չիմացություն չէր կարող լինել դատավորների կողմից, որ դատավորները չէին կարող կանխատեսել խախտումների հետևանքները,  այս գործերով որևէ դատավորի ներկայությունը դատական իշխանությունում լրջորեն ստվերելու է դատական իշխանության նկատմամբ վստահությունը»:

ՍԴ անդամի թեկնածուն կարծում է, որ այս հարցը պետք է նախ հետաքրքրի ազնիվ դատավորներին, ովքեր մյուսների հետ կրում են հանրային անվստահությունը:

Հարցը լուծելու համար, Գրիգորյանի կարծիքով, պետք է ֆիլտրեր մշակվեն, խախտումների տեսակը պետք է հստակեցվի, պետությունը պետք է բավարար վճռականություն ցուցաբերի նման դատավորներից ազատվելու համար:

Չպետք է լինի դատավոր, ով քաղաքական նկատառումներով որևէ մեկին դատապարտել է:

ՍԴ անդամի թեկնածուն նշեց, որ կոպիտ խախտման հաստատվելու դեպքում դատավորը պետք է հեռանա, միայն մեկ պատուհան կա մնալու համար, այդ մեկ հնարավորությունը լինելու է դատավորի հրապարակային ապաշխարությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից