Իրավական 

Հայհոյանքներ ու հարվածներ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում

analitik.am

Հունիսի 17-ին, ժամը 05.00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ժամը 07.30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել և ձեռնաշղթա հագցրել:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից