Իրավական 

Զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս և այլն

analitik.am

Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից: Զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն շարքից