Իրավական 

Քոչարյանի գործը քննող դատարանը հրապարակեց որոշում

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասով որոշումները:

Դատավոր Արմեն Դանիելյանն իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունը մերժեց: Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Դատավորը մերժեց նաև իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները:

Դատարանը մերժեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը, որը ևս վերաբերում էր դատավորին ինքնաբացարկ հայտնելուն:

Գործը շարունակելու է քննել դատավոր Արմեն Դանիելյանը, դատական նիստը շարունակվում է:

Նույն շարքից