Իրավական 

Քոչարյանը չի ներկայացել դատարան

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը հրապարակելու է դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի հայտնելու միջնորդության մասին որոշումը:

Քոչարյանը նիստին չի մասնակցում:

Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց՝ քանի որ նման ընթացակարգով բողոքների քննության ժամանակ մեղադրյալի ներկայությունը, ըստ օրենքի, պարտադիր չէ, Քոչարյանը որոշել է չներկայանալ, սակայն եթե իր ներկայությունը պարտադիր է, կարող է արագ գալ:

Դատախազությունն ու Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դեմ չեն, որ Քոչարյանը չմասնակցի այսօրվա նիստին:

 

Նույն շարքից