Իրավական 

Այդ փուլին դեռ չենք հասել. Հայկ Սարգսյանը պարզաբանում է իր երեկվա ասածը

analitik.am

«Արտահանձման գործընթացը շարունակվում է, եւ վերջնական որոշումը կայացնելու է Չեխիայի արդարադատության նախարարությունը ։ Պարզապես մենք դեռեւս գործընթացի այդ փուլին չենք ասել, հետեւաբար իրենց պատասխանի մասին չգիտենք։ Ես երեկ իմ խոսքում հենց դա եմ նկատի ունեցել»։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի եղրորդին՝ Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղ էին գտել հրապարակումներ այն մասին, թե Սարգսյանը պնդել է, որ Չեխիայի արդարադատության նախարարությունը չի պատրաստվում հանձնել եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։

Հայկ Սարգսյանը նշեց, որ լրատվամիջոցներում իր խոսքը թյուրըմբռնման հետեւանք է եղել։

Նույն շարքից