Իրավական 

Դատախազը պահանջեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը:

Մինչ այս էլ դատարանը մերժել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը և ինքնաբացարկ չէր հայտնել դատավոր Արմեն Դանիելյանին:

Դատական նիստին Քոչարյանը չի մասնակցում: Նիստին մասնակցում է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նույն շարքից