Իրավական 

Ես չեմ հեռանում, միջանցքում կանգնած եմ. Քոչարյանի գործը քննող դատավոր

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այս պահին բողոքը ներկայացրել են դատախազները, այդ թվում նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այսօր մասնակցում դատական նիստին: Արթուր Դավթյանի ելույթից հետո դատական նիստերի դահլիճում ծափեր հնչեցին: մեղադրող կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Քոչարյանին:

Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն իր բողոքի էությունը ներկայացնելուց առաջ հայտարարեց, որ պետք ներկայացնի նաև Վահե Գրիգորյանի բողոքը, դրա համար պետք է հարցը քննարկել տուժողների իրավահաջորդների հետ:

Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ համապատասխան քննարկման համար 5 րոպե ընդմիջում է հայտարարում՝ նշելով, որ նույնիսկ չի հեռանում, միջանցքում կանգնած սսպասելու է:

Ընդմիջումից հետո Սաֆարյանը հայտնեց, որ տուժողների իրավահաջորդները տվել են իրենց համաձայնությունը, որ ինքը ներկայացնի Վահե Գրիգորյանի բողոքը:

Նույն շարքից