Իրավական 

Չհամարձակվեք նման բան անել. Քոչարյանի պաշտպանը դիմեց Քոչարյանի աջակիցներին

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Նախագահ Քոչարյանն այսօրվա նիստին ևս չի մասնակցում:

Իր ելույթում երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դիմեց Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդներին և ցավակցական խոսք ասաց՝ նշելով, որ նրանք մեծագույն ցավ ունեն, որը որևիցե մեկը չի կարող մինչև վերջ ընկալել, բացի հենց այն ունեցողներից:

Խուդոյանը դիմեց նաև այն մարդիանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում պաշտպանական թիմին կամ իրենց վստահորդին. «Չեմ ուզում խոսքս ուղղել մյուս կողմին: Որևէ մեկը՝ անկախ գտնվելու վայրից, թող մի թթու խոսք չասի տուժողներին ու նրանց իրավահաջորդներին: Խիստ ձևով եմ պահանջում: Պահանջում եմ թույլ չտալ ոչ միայն ավելորդ շարժում, այլ նաև ավելորդ միմիկա»:

Խուդոյանը նշեց, որ հարցին անդրադառնալու է նաև դատական նիստից դուրս:

Նույն շարքից