Իրավական 

Իմ քայլի պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի սկանդալային հայտարարության մասին

analitik.am

Տեսականորեն ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ նախագահ: Սահմանադրությունը հստակ մեխանիզմներ է նախատեսում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քյալը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը:

Ավելի վաղ Գրիգորյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելու ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի հայտարարությանը, որ իր ընտրվելուց հետո Սահմանադրական դատարանում կա երկու դատավոր և ինքը գնում է ստանձնլու ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, Վարդանյանը նշեց, որ հարցի հասցեատերը պետք է լինի Վահե Գրիգորյանը. «Պարոն Գրիգորյանը նաև ասաց, որ կառուցողական երկոսություն է սկսելու է ՍԴ-ում գտնվողների հետ: ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այս կամ այն մարմնի պարտականությունները: Շատ ավելի սխալ կլինի, եթե ես փորձեմ ԱԺ-ից մեկնաբանել դատական իշխանության հետ կապված: Մենք առաջնորդվում ենք սկզբունքով, որ դատական իշխանությունն անկախ է: Պարոն Գրիգորյանը նման հայտարարությկուն է արել, որ նախատեսում է սկսել կառուցողական երկխոսություն»:

Հարցին, թե ինչ կլինի, եթե Հրայր Թովմասյանը հրաժարվի լքել պաշտոնը, Վարդանյանը չգիտի: Նրա խոսքերով, դատական իշխանությունն անկախ է և ինքնուրույն պետք է լուծի իր առջև եղած խնդիրները:

Նույն շարքից