Իրավական 

Չէի պատկերացնի, որ Վերաքննիչի անդամը կարող է նման լկտիություն անել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի մասին

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խոսեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի երեկվա որոշման մասին:

Մասնավորապես Ռուբեն Սահակյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը պլանավորած գործողություն է եղել. «Նախապես պլանավորած գործողություն էր: Նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցեր կհնչեցնի: Հիշում եք, որ նա հարցեր էր տալիս Խուդոյանին: Այդ ժամանակ ես Ալումյանի ականջին շշնջացի, որ մի բան կա: Բայց ես չէի պատկերացնի, որ այս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից: Սակայն այդ լկտիությունը տեղի ունեցավ»:

Սահակյանը վստահություն հայտնեց, որ դատավորը նախապես է պլանավորել գործընթացը:

Պաշտպանը նշեց, որ դատավորի մոտ 5 տող գրած նյութ է եղել, որոնք նա կարդաց դատախազների և տուժողների խոսքից հետո: Սահակյանի համար հասկանալի չէ, թե երբ է նա գրել այդ ու ինչու է գրել մինչև տուժողների և դատախազի խոսքը լսելը. «Իհարկե նախօրոք էր գրել: Չեմ կարող բարձրաձայնել, թե ում հետ է համագործակցել, քանի որ չեմ կարող ապացուցել, բայց կարծիքն ունեմ»:

Նույն շարքից