Իրավական 

«Ռոբերտ Քոչարյանի դատավորը հանրահայտ, հանրաճանաչ մարդ է»

Դատավոր Դանիելյանը ոչ վստահել է ոպես դատավոր: Միայն այս գործով չէ, նա հանրահայտ, հանրաճանաչ մարդ է փաստաբանական շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահի խափանման միջոցը քննող դատավոր Արմեն Դանիելյանի մասին:

Ալումյանի խոսքերով, քրեական գործով զբաղվող փաստաբանները լավ ճանաչում են նրան. «Նրա աշխատելու ընդունվելու պահից, մենք փաստաբաններով խոսում ենք նրա մասին, և ես դեռ չեմ հանդիպել մի փաստաբան, ով դրական կամ նեյտրալ վերաբերմունք ունի դատավոր Դանիելյանի նկատմամբ: Ակնհայտ է, որ պարոն Դանիելյանը դատախազության պահանջներին հակառակ չի գործելու: Դա հնարավոր չէ, դա իր տեսակի հետ անհամատեղել բան է: Դրա համար մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք: Այնքան ակնառու էին մեր ներկայացրած փաստերը, որ մյուս կողմն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց»:

Նույն շարքից