Իրավական 

23-ամյա աղջիկը խոստովանել է, որ Դավթաշենում ինքն է դանակահարել ընկերոջը

Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:

Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Մաշտոցի ոստիկանները հունիսի 21-ին Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա և նրան ներկայացրել քննչական բաժին:

Աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք, որ շենքի առաջին հարկում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել ընկերոջը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից