Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Այս պահին դատական նիստը ընդմիջվել է:
Քիչ առաջ Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց վերացնել նախկին պատգամավորի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։ Մեղադրողը առարկություն չուներ միջնորդության դեմ:
Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը և հանել կենսաթոշակի վրա դրված արգելանքը: