Իրավական 

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ եվրոներ

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:

Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բնակիչ, 24-ամյա մի կին փորձել է իրացնել երկու հատ 50 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից