Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, թե ընդմիջման ընթացքում շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը չի կարող շարունակել մասնակցել դատական նիստին՝ կապված առողջական խնդիրների հետ:
Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը կայանալու է հաջորդ երեքշաբթի, ժամը 12:00-ին:
Նշենք, որ այսօր Գրիգորյանը դատական նիստերի դահլիճ եկավ ու հեռացավ անվասայլակով: