Իրավական 

Ճանապահային ոստիկանները «Մերսեդեսում» ատրճանակ են հայտնաբերել

Հունիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողները Դիլիջանի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնելիս «Մերսեդես-Բենս» մակնիշի մեքենա են կանգնեցրել և փաստաթղթեր պահանջելու ընթացքում ուղևորուհու մոտ ատրճանակ են նկատել: Ո՛չ ուղևոորուհին, ո՛չ էլ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա վարորդը զենքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է եղբորը:

Ատրճանակը առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից