Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դեռևս չի ստացել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։

«Դատարանի որոշումն ուղարկվում է փոստով։ Ուրբաթ օրվա վերջում փաստաբանները դատարանից չեն ստացել տեղեկատվություն որոշման պատրաստ լինելու մասին, չնայած տեղեկացրել են, որ պատրաստ են այն առձեռն ստանալ դատարանում», - նշել է Սահակովան։

Միաժամանակ Սահակովան տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը փաստաբանները ստացել են այն հրապարակելու հաջորդ օրը՝ հունիսի 26-ին։

 

Նույն շարքից