ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խոսքը վերաբերում է դատավորին, ով մայիսի փոխեց ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը և վերջինիս ազատ արձակեց:
«Մենք գրավոր միջնորդություն ենք ներկայացրել՝ առաջարկելով դատավորին ինքնաբացարկ հայտնել: Հենց առաջին դատական նիստի ժամանակ միջնորդությունը պետք է քննարկվի: Մենք պնդելու ենք հարցը»,-հայտարարել է Դավթյանը: