Իրավական 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Այսօր՝ հուլիսի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացվեց բավարարել մեղադրողի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնաժողովը պետք է պատասխանի հարցերին, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանիցի որևէ մեկը տեսակով կամ ծանրության աստիճանով համապատասխանում է արդյո՞ք ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը ծանր հիվանդությունների վերաբերյալ և հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում պահելու ընթացքում, թե ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն դատարանը մերժել էր Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը, որը վերաբերում էր վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելուն:

Նույն շարքից